Բրյուսելում Եվրոպայի հայերի երրորդ համագումարի ժամանակ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի ելույթի կապակցութամբ ոչ ոք դժգոհություն չի հայտնել: Այս մասին հոկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերով եւ «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար

«Հովիկ Աբրահամյանն արտահայտվել է Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի կոչ-հայտարարության կապակցությամբ, որը համագումարին առաջարկել է հայտարարություն ընդունել ազգային ճակատ ստեղծելու եւ որոշակի հարցեր լուծելու»,-ընդգծել է Մանոյանը, հավելելով, որ Աբրահամյանի ռեպլիկը քննադատության է ենթարկվել: Քննադատությունը հիմնվել է նրա վրա, որ Հովիկ Աբրահամյանը օգտվել է առիթից եւ օրակարգում նախատեսված հարցերի փոխարեն, խոսել է այլ բաների մասին: «Դրանից պարոն Գրիգորյանը վիրավորվել է եւ իր տեղակալի հետ հեռացել համագումարից»,-ասել է Կիրո Մանոյանը, հավելելով, որ Աբրահամյանի խոսքերի էությունը նրանում է , որ Եվրոպայում Հայաստանի քննադատությունը դրական բան չէ եւ «ջուր է լցնում թշնամու ջրաղացին»: