Հայաստանի կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբն ավարտել է ցիանային տեխնոլոգիաներ կիրառող Lydian International ընկերության ոսկու վերամշակման ֆաբրիկայի շինհրապարակի գտնվելու վայրի հետ կապված աշխատանքը: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»:
Ձեռք են բերված պայմանավորվածություններ այն մասին, որ ցիանային ֆաբրիկայի տեղակայման գտնվելու վայրը ընդունելի է եւ կառավարության, եւ ընկերության համար:
Lydian-ի գլխավոր գործառնական տնօրեն Մարկ Լեդյուկը հայտարարել է, որ նոր օբյեկտը կտեղակայվի նախկինում նախատեսված վայրից 4 կմ դեպի հարավ - արեւմուտք եւ հորատանցքներից յոթ կիլոմետր հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ Lydian International-ը նախատեսում է բաց եղանակով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը`տոննայի համար 0.9 գ ոսկու պարունակությամբ, եւ վերամշակել ոսկու հանքաքարը ցիանային եղանակով: Ընկերությունը արդեն երրորդ անգամ է փոխում ցիանային ֆաբրիկայի գտնվելու վայրը, քանի որ նախկին տարածքները լուրջ վտանգ էին ներկայացնում ջրային ռեսուսների, մասնավորապես` Հայաստանի ռազմավարական առաջնահերթություն հանդիսացող Սեւանա լճի համար:




























