Արտարժույթի ներբանկային շուկայում այս շաբաթ՝ հոկտեմբերի 14-18 ժամանակահատվածում բանկերը գնել են մոտ 86 մլն դոլար, վաճառել 83 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Հազվադեպ է պատահում, որ շաբաթական կտրվածքով բանկերի արտարժույթի առքի ծավալները գերազանցեն վաճառքի ծավալներին:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 1,91 մլն դոլարի առք եւ վաճառք: Սա տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշներից է:

Հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.2 մլրդ դրամ (համարժեք է մոտ 76 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 26.8 մլն ԱՄՆ դոլար: Գյուղատնտեսական սեզոնի ավարտից հետո վարկերի ծավալներն աստիճանաբար նվազում են: