Լիբիայում սպանվել է ռազմական ոստիկանության բարձրաստիճան սպա Ահմեդ ալ-Բարգութին: Նա մահացու վնասվածք էր ստացել անհայտ գրոհայինների կողմից, Բենղազիում իր տանից դուրս գալիս:

Ալ-Բարգութին ուղեւորվում էր մզկիթ՝ ուրբաթօրյա աղոթքի: Նրա վրա մի քանի կրակոց է արձակվել, հաղորդում է NEWSru Israel-ը:

Reuters-ը նշում է, թե ալ-Բարգութին Բենղազիում անցկացնում էր իր արձակուրդը: Նրա սպանությունը ամենալուրջ հարվածներից էր, որ վերջին շաբաթներին գրոհայինները հասցրել են գործող իշխանություններին:

Ավեի վաղ Բենղազիում սպանվել էին լիբիական բանակի մի քանի սպաներ, իսկ հոկտեմբերի 10-ին զինված անձինք պատանդ էին վերցրել վարչապետ Ալի Զեյդանիին: