Դիլիջանի ամֆիթատրոնում հոկտեմբերի 20-ին կմեկնարկի «Մշակութային վերածնունդ» գորգագործության եւ դեկորատիվ կիրառական արվեստի փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ էկնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Բացի հայկական ավանդական գորգերի եւ դեկորատիվ կիրառական արվեստի նմուշների ցուցադրումից, փառատոնի ընթացքում կներկայացվեն հայկական խոհանոցի ուտեստներ, այդ թվում՝ տեղի առանձնահատկություններով: Փառատոնը կուղեկցվի համերգային ծրագրերով:

Փառատոնը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Դիլիջանի քաղաքապետարանի աջակցությամբ: Կազմակերպչական աշխատանքն իրականացրել է «Մեդիա Օնիկս» ընկերությունը: