Ինչպես հաղորդել է Ռուսաստանի Քննչական կոմիտեն, մոսկովյան Բիրյուլովոյում Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող Օրհան Զեյնալովին սպանության մեղադրանք է ներկայացվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Զեյնալովն ավելի վաղ թարգմանչի միջոցով հայտնել է, թե կալանքի հետ համաձայն չէ, իրեն մեղավոր չի ճանաչում, հանցագործություն չի արել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ի գիշերը անհայտ անձը դանակահարել էր երիտասարդին եւ փախուստի դիմել: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր ադրբեջանցի Օրհան Զեյնալովը: Սպանությունից հետո զանգվածային հուզումներ էին սկսվել, ոստիկանությունը մի քանի հարյուր անձանց էր ձերբակալել: