Մեկ կին եւ չորս երեխա զոհվել են Քաբուլի կենտրոնում Green Village պաշտպանվող համալիրի վրա գրոհայինների հարձակման ժամանակ, որտեղ ապրում են եվրոպացի դիվանագետներ ու ՄԱԿ աշխատակիցներ:
Ահաբեկիչները պայթեցրել են ականապատ մեքենան համալիրի դարպասների մոտ: Այնուհետ սկսվել է փոխհրաձգություն: Զոհվածները գտնվել են մեքենայում, որը պայթյունի պահին անցնում էր համալիրի դարպասների կողքով:
Օտարերկրացի քաղաքացիների շրջանում զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























