Ոստիկանությունը պարզել է «Նախախորհրդարանի» մեքենաներից մեկի՝ «Ֆորդ Տրանզիտ»-ի անվադողերը վնասողի ինքնությունը: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է անհայտ անձի ինքնությունը՝  28-ամյա Խորեն Ս.: Վերջինս հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ վնասել են մի քաղաքացու «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը: Այնուհետեւ «Նախախորհրդարանից» հայտնել էին, որ դանակով պատռել են իրենց երկու մեքենաների անվադողերը, որոնցից մեկը Կարո Եղնուկյանի անձնական մեքենան էր։