Ռուսաստանի Պրիմորյեում երկու աղջիկ ծեծել են 35-ամյա կնոջ, կտրել են նրա մազերը ու երկու տարեկան դստեր աչքի առաջ վրան ցեխաջուր լցրել:

«19 եւ 22 տարեկան երկու աղջիկ այցելել են Գորնորեչենսկի բնակչուհիներից  մեկին: Նրանք սկանդալ են սարքել այն բանի համար, որ կնոջը տեսել են աղջիկներից մեկի քաղաքացիական ամուսնու հետ»,- հոկտեմբերի 19-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մարզային վարչությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կասկածյալներին, որոնք խոստովանել են իրենց մեղքը: Պարզվել է, որ ձերբակալվածներից մեկն արդեն նախկինում անչափահասների հարեցերով տեսչությունում հաշվառման էր կանգնած ու ոստիկաններին հայտնի հասարակական կարգի խախտումներով:

Երկու կասկածյալների նկատմամբ հարուցվել է քրեական գործ «ծեծկռտուք» եւ «սպանության սպառնալիք» մեղադրանքներով: