Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հինգերորդ նիստը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 18-ին:
Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե շարունակվել են «Իշխանությունների բաժանում եւ հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. հոկտեմբերի 25-ին:





























