Ադրբեջանում հոկտեմբերի 19-ին ընթանում է Իլհամ Ալիեւի երդմնակալության արարողությունը, որը երրորդ անգամ անընդմեջ իրեն հռչակել է նախագահ։ Հիշեցնենք, ընտրությունները կայացել են 10 օր առաջ։
ԱՊԱ-ն հայտնում է, որ երդմնակալության արարողությունը կազմակերպվել է խորհրդարանի նիստերի դահլիճում։ Ներկա են պաշտոնատար անձինք, կառավարության անդամներ, պատգամավորներ։ Հենց այսօր երկրի Սահմանադրական դատարանը հաստատել էր ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի ամփոփիչ արձանագրությունը։ Իլհամ Ալիեւը, որը «ստացել է» ձայների 84,54% տոկոսը, հերթական անգամ հայտարարվել է Ադրբեջանի նախագահ։
Հեյդար Ալիեւի ժառանգը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2003թ.-ից։ Ադրբեջանի փոփոխված Սահմանադրության համաձայն՝ միեւնույն մարդը կարող է անընդհատ ընտրվել նախագահ։ Ակնհայտ է, որ այս փոփոխությունը հատուկ Ալիեւ կրտսերի համար է կատարվել։
Ընտրությունների ընթացքում տեղ գտած բազմաթիվ խախտումները քննադատության են արժանացել միջազգային մի շարք կազմակերպությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից։ Ի պատասխան Բաքուն սպառնացել է խզել այդ կազմակերպության հետ հարաբերությունները։ Բացասական գնահատական է տվել նաեւ ԱՄՆ-ն։





























