Ազատ է արձակվել բելառուսցի ընդդիմադիր Պավել Սեւերինցը, որը պատիժ էր կրում 2010թ. ընտրությունների արդյունքների դեմ բողքի ցույցերին մասնակցելու համար։
«Բելառուսական քրիստոնեական ժողովրդավարություն» կուսակցության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբերի 19-ին Մինսկի կայարանում կուսակցության համահիմնադիր քաղաքական գործչին դիմավորելու էին գնացել կուսակցության ակտիվիստներ եւ լրագրողներ։ Ոստիկանությունը տասից ավելի մարդու է ձերբակալել, այդ թվում՝ Բելառուսի ժուռնալիսների միության մամուլի քարտուղար Բորիս Գորեցկուն։
Տեղացի լրագրողները Սեւերինցի ազատմանը սպասում էին առավոտյան ժամը տասի սահմաններում, սակայն հսկիչներն ընդդիմադրին գիշերն էին նստեցրել Մինսկ մեկնող գնացք։





























