Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Լաբիրինթ» սրճարանում երեկ գիշեր կրակոցներ են հնչել: NEWS.am-ի տեղեկություննրով մի խումբ երիտասարդներ սեղանի շուրջ բարձրաձայն զրուցել են, ապա նրանցից մեկը իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել:

Խուճապի են մատնվել սրճարանում գտնվողները, դիմել են փախուստի: Կարճ ժամանակ անց սրճարան են եկել ոստիկաններն ու մի խումբ տղաների բերման ենթարկել: Նշված սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են նաեւ ոստիկանության լրատվության վարչությունից՝ նշելով, որ այն գազային ատրճանակ է եղել եւ օդ են կրակել:

Ոստիկանությունից ասացին, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով Ալեք Մանուկյան փողոցից բերման են ենթակվել չորս հոգի: Կատարվում է քննություն, նշանակվել է փորձաքննություն: Մեր տեղեկություններով, բերման ենթարկվածները «Արտֆուդ» գործարանի աշխատակիցներ են եղել: