Մաքուր մսամթերքից պատրաստված երշիկն ավելի թանկ է, սակայն ոչ շատ: Այդ մասին լրագրողներին է հայտնել «Բարի Սամարացի» ընկերության կոմերցիոն տնօրեն Վահե Հարությունյանը:

Մաքուր մսամթերքից երշիկի նվազագույնը արժեքը գնահատելիս նա նշել է, որ բաղադրությունը միշտ չէ, որ բարձր արժեք է պահանջում: «Կա մսամթերք, որի բաղադրությունը պահանջում է այլ ապրանքների օգտագործում: Սակայն, այնուամենայնիվ, այդ ապրանքները օրենքով լիովին թույլատրելի են»,- հայտարարել է Վ. Հարությունյանը:

Նշենք, որ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012թ.-ին, հանրապետություն էր ներկրվել մոտ  8 123 գոմեշի սառեցված միս՝ միջինը 2,4 դոլար մեկ կգ դիմաց (ներկա փոխարժեքը մոտ 980 դրամ): Հաշվի առնելով վերամշակման ծախսերն ու մանրածախ գնի ավելցուկը՝ Վ.Հարությունյանը նշել է, որ երշիկի արժեքը կարող է տատանվել 1000-2000 դրամ մեկ կգ դիմաց: «Եթե օգտագործենք տեղական միսը, ինչը մենք փորձում ենք հնարավորինս իրականացնել, ապա ապրանքն ավելի թանկ կլինի»,- նշել է Վ.Հարությունյանը: Նրա խոսքով՝ընկերությունը փորձում է ոչ միայն հետեւել որակին, այլ նաեւ հնարավորության սահմաններում օգտագործել տեղական բաղադրամասեր: Երկրի ներսում չունենալով անհրաժեշտ քանակի միս, ընկերության հումքի տեղական մասնաբաժինը կազմում է քառորդ մաս:

«Մենք ունենք նաեւ թանկ երշիկներ, օրինակ, դիետիկ, որտեղ տարբեր տեսակի մսամթերք է պարունակվում, ընկույզի ձեթ եւ այլն: Այն արժի 3000 դրամ մեկ կգ դիմաց»,- նշել է Վ. Հարությունյանը: