Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը  բողոքի երկրորդ նոտան է հանձնել Ռուսաստանի ԱԳՆ-ին, հայտնում է ադրբեջանական Lider հեռուստաալիքը։

Կրկնակի բողոքի նոտան ուղարկվել է այն կապակցությամբ, որ Մոսկվայի Բիրյուլեւո շրջանում մոսկվացի Եգոր Շչերբակովի սպանության կասկածյալ  Օրհան Զեյնալովի հետ ադրբեջանցի դիվանագետների հանդիպման համար պայմաններ չէին ստեղծվել։

Համապատասխան նամակ է ուղարկվել նաեւ ՌՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Հիշեցնենք, որ բողոքի առաջին նոտան Ռուսաստանի ԱԳՆ-ին հանձնվել էր հոկտեմբերի 17-ին՝ Օրհան Զեյնալովի իրավունքների ոտնահարման հետ  կապված։  Հոկտեմբերի 17-ին Զեյնալովին դատարանի որոշմամբ մինչեւ դեկտեմբերի 10-ը կալանքի տակ էին վերցրել։

Դատարանում Զեյնալովը հրաժարվել էր Շչերբակովի սպանության խոստովանական ցուցմունքներից, որոնք տվել էր նախկինում։