Մերձմոսկվայում 78 մարդ է ձերբակալվել, որոնցից 60-ը՝ անչափահաս։
Մերձմոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունից հաղորդել են, որ նախօրոք օպերատիվ տեղեկություն էր ստացվել ներգաղթյալների հետ ծեծկռտուքի նախապատրաստման մասին, ինչն էլ թույլ էր տվել կանխել դրանք։
Երկու դեռահասների ծնողների նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել՝ երեխաների ոչ սթափ վիճակի համար։ Եվս 18 մեծահասակների նկատմամբ 20 արձանագրություններ են կազմվել՝ ոչ սթափ վիճակում հանրային վայրում գտնվելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ որոշ ձերբակալվածների մոտ դիմակներ եւ մականներ են եղել։
Պարզվել է կանխված կռվի ենթադրյալ կազմակերպիչը, որը դրա մասին հաղորդագրություն էր տարածել համացանցում։





























