«Ռուսսկայա Մոսկվա»-ի համակարգող Գենադի Շիբանովը Մոսկվայի Արեւմտյան Բիրյուլեւո շրջանում կատարված խուլիգանության գործով վկա է  հանդիսանում, հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից։  Ավելի վաղ Շիբանովի փաստաբանը  հայտարարել էր նրա ձերբակալման մասին։

Բիրյուլեւոյի խռովությունների գործի շրջանակում ձերբակալվել է «Ռուսսկայա Մոսկվա»-ի համակարգողը 

Ոստիկանությունից հայտնել են, որ Շիբանովը հոկտեմբերի 18-ի երեկոյան որպես վկա հարցաքննվել էր եւ ազատ արձակվել՝  ներկայանալու  պայմանով։

Ըատ  փաստաբան Օքսանա Միխալկինայի՝ քննիչները  առգրավել են իր պաշտպանյալի պլանշետը, որով նա տեսագրել էր Բիրյուլեւոյի դեպքերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը Բիրյուլեւոյի գործով չորս կասկածյալների է ձերբակալել։ Նրանցից երեքը  կալանավորվել են մինչեւ դեկտեմբերի 13-ը, չորրորդը չբացակայելու ստորագրությամբ ազատվել է։