Անհայտ անձինք «Բութ եւ ավելի բութ» կոմեդիայի երկրորդ մասի նկարահանումների ժամանակ գողացել են օպերատորի 500000 դոլարանոց տեսախցիկը։ Դեպքը կատարվել է հոկտեմբերի 12-ին, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Atlanta Business Chronicle-ը։
Տեսախցիկը նկարահանման հրապարակ տեղափոխող օպերատորը գնացել է մի բան ուտելու՝ սարքը թողնելով մեքենայի մեջ: Մինչ նա եւ օգնականը ճաշում էին, գողերը կոտրել են մեքենայի փականը: 50 կգ-անոց տեսախցիկից բացի՝ մեքենայից անհետացել են նաեւ նոութբուքը եւ ականջակալները:
Նկարահանող խումբը 5000 դոլար պարգեւ է խոստացել նրան, ով կվերադարձնի գողացված սարքը:
Գողացված տեսախցիկը Cineflex ընկերության արտադրանքն է: Այդ մոդելը ստեղծված է հատուկ թռչող սարքերից նկարահանման համար: Օպերատորը տեսախցիկն օդանավակայան էր տանում, որտեղ այն պետք է կցեին ֆիլմի նկարահանումներին մասնակցող ուղղաթիռին:
««Բութ եւ ավելի բութ 2» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2014թ.: Ինչպես եւ առաջին մասում, գլխավոր դերերը խաղալու են Ջիմ Քերրին եւ Ջեֆ Դենիելսը:





























