Հղի կինը, ում մոտ արյունահոսություն էր սկսվել, հիվանդանոց էր բերվել հոկտեմբերի 12-ի երեկոյան, սակայն գինեկոլոգը չի կարողացել ընդունել նրան: Գինեկոլոգը չի ընդունել նախկին ԽՍՀՄ-ից ներգաղթած 26-ամյա կնոջը, քանի որ տեղում չէր. Նա աղոթում էր: «Կես ժամ սպասեք, վախենալու ոչինչ չկա»,- զարմացած կնոջը հայտնել է բուժքույրը:

Այն ժամանակ, երբ օտարերկրացիները պատրաստ են հսկայական գումարներ վճարել, որպեսզի բուժման կուրս անցնեն Իսրայելում, իրավիճակը նույնքան բարենպաստ  չէ շարքային քաղաքացիների համար, նշում է Izrus-ը: Սկանդալային դեպքը տեղի է ունեցել Իսրայելի հյուսիսում գտնվող «Ռամբամ» հիվանդանոցում:

Կնոջ մոտ արյունահոսություն է սկսվել եւ նա մոր հետ միասին սարսափած հասել է «Ռամբամ»: Վազելով աստիաճաններով, կնոջ մայրը պարզել է, որ հիվանդանոցում հերթապահում է միայն մեկ գինեկոլոգ, նա էլ գնացել է աղոթելու:

Այն մասին, որ կես ժամ հետո արդեն ուշ կլինի, բուժանձնակազմին հավանաբար, հայտնի չէր: Մայրը զանգահարել էր «Ռամբամում» երկար տարիներ աշխատող իր ծանոթ բժշկին: Ճնշման հետեւանքով գինեկոլոգը բարեհաճել է դադարեցնել կապն Արարչի հետ եւ հետազոտել է հիվանդին:

Բարեբախտաբար, պարզվել է, որ կնոջ ու երեխայի հետ ամեն բան կարգին է: Այն հարցը, թե ինչ կլիներ, եթե «ամեն բան կարգին չլիներ», պարբերականը չի նշում: