Եգիպտական Իսմայիլի քաղաքի ռազմական հետախուզության շտաբի շենքի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով 4 մարդ վիրավորվել է։
Ներկայումս հրշեջները փորձում են մարել հատուկ ծառայության շենքում բռնկված ուժեղ հրդեհը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Ամենածանր դրությունը Սինայի հյուսիսում է, որտեղ բազմաթիվ ջիհադական խմբավորումներ են գործում: Սակայն հոկտեմբերի 14-ին ահաբեկիչները հասել էին նաեւ Հարավային Սինայ նահանգ, որտեղ գտնվում են Շարմ էշ Շեյխ, Թաբա եւ Դահաբ հանգստավայրերը: Այստեղ նրանք պայթեցրել էին Անվտանգության վարչությունը: Ահաբեկչության հետեւանքով զոհվել էր երկու մարդ, 50-ը վիրավորվել էր:





























