«Ալ Քաիդայի» հետ կապված իսլամական ծայրահեղական  «Աշ Շաբաբ» խմբավորումը ստանձնել է Սոմալիի կենտրոնական հատվածում ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունը, որի հետեւանքով առնվազն 13 մարդ զոհվել է։ Մահապարտ-ահաբեկիչն ինքն իրեն պայթեցրել է Բելեդուեյն քաղաքի ռեստորաններից մեկի մոտ, որտեղ սիրում են այցելել եթովպացի զինծառայողները։

«Աշ-Շաբաբը» հայտարարել է, որ եթովպացի զինծառայողները Սոմալի են բերվել ծայրահեղականներին ճնշելու համար, եւ հիմնական թիրախ էին հանդիսանում:

Ըստ եղած տեղեկության՝ հոկտեմբերի 19-ին եւս մեկ ահաբեկչություն է կատարվել Բելեդուեյնից  ոչ հեռու գտնվող ռազմակայանի մոտ: Տուժել են տասնյակ մարդիկ, հաղորդում է NEWSru.com-ը:

Այս տարվա սեպտեմբերի վերջին Քենիայի մայրաքաղաքում  Westgate առեւտրային  համալիրում  «Աշ-Շաբաբ»-ի գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել էր 67 մարդ: