Ռազմավարական հարձակողական սպառազինության (ՌՀՍ) մասին ռուս-ամերիկյան պայմանագիրը կկնքվի ապրիլի 8-ին` Պրահայում։ Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել մարտի 26-ին` Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարակ Օբամայի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքում։

Ինչպես նշվում է Ռուսաստանի նախագահի կայքէջում, հաջողվել է լուծել գլխավոր խնդիրը՝ կողմերը պայմանավորվել են ՌՀՍ իրական կրճատման շուրջ։

Նախագահները համաձայնել են, որ նոր պայմանագիրը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ռազմավարական փոխգործակցությունը կբերի առավել բարձր մակարդակի։

Հաղորդվում է նաեւ, որ ՌՀՍ նոր պայմանագիրը նախատեսում է կողմերից յուրաքանչյուրի մարտագլխիկների կրճատում 1500-ով։ Սա 30 տոկոսով քիչ է նախորդ պայմանագրով սահմանված չափաբաժնից։