Վերջին երկու օրվա ընէացքում Թաիլանդում ջրհեղեղի հետեւանքով զոհվել է հինգ մարդ: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 73-ի: Մոտ 7.5 հազար թաիլանդցիներ առայժմ չեն կարող վերադառնալ իրենց տները. ջրի տակ է անցել ավելի քան 4 հազար քաղաք ու գյուղ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Շուտով տարերային աղետը կհասնի Փհուկետ ու Կրաբի կղզիներ, զգուշացնում են օդերեւութաբանները:
Ջրհեղեղը տեղատարափ անձրեւների հետեւանք է, որոնք սեպտեմբերից չեն դադարում: Ամենաբարդ իրավիճակը հյուսիսային ու հյուսիսարեւելյան շրջաններում է, սակայն օդերեւութաբանները զգուշանում են, որ շուտով իրադրությունը կարող է վատթարանալ նաեւ հարավում, որտեղ արդեն հայտարարել են փոթորիկի վտանգի մասին: Ջրհեղեղից տուժել է 3.5 միլիոն թաիլանդացի:





























