ԱՄՆ-ի իրավապահները դարձյալ ձերբակալել են երկու հանցագործի, որոնք բանտի ղեկավարության սխալմունքի պատճառով ազատ են արձակել, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:Ֆլորիդա նահանգի Իրավապաշտպանության դեպարտամենտի աշխատակիցները ԱՄՆ-ի Մարշալների ծառայության հետ համատեղ շաբաթ երեկոյան ձերբակալել են փախուստի դիմածներին Պանամա-Սիթի քաղաքի մոթելներից մեկում: Նրանց ձերբակալել են մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ իրենց հարազատները մամուլի ասուլիսի ժամանակ կոչ են արել հանձնվել իշխանություններին:

Ջոզեֆ Ջենքինսը եւ Չարլզ Ուոլքերը, ովքեր 1990թ.-ին ցմահ բանտարկության էին դատապարտվել սպանության համար ծանրացուցիչ հանգամանքներում, բանտի աշխատակիցների սխալմունքի պատճառով հայտնվել են ազատության մեջ, ովքեր լիարժեք չեն ստուգել ազատ արձակման վերաբերյալ նրանց փաստաթղթերը: Ուոլքերը ուղղիչ հաստատությունը լքել է հոկտեմբերի 8-ին, այն ժամանակ, երբ Ջենքինսը ազատության մեջ է գտնվում է սեպտեմբրի 27-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պատժի իրականացման դեպարտամենտի ներկայացուցիչ Ջեսիկա Քերին հաղորդել է, որ բանտի ղեկավարությունն աշխատել է դատարանից ստացած փաստաթղթերի հիման վրա: Սակայն արդյունքում պարզվել է, որ դրանք կեղծ են: Փաստաթղթերում ցմահ բանտարկության փոխարեն նշված էր 15-ամյա ազատազրկում: