Թուրքիայի Թունջելիի դատարաններից մեկը վճիռ է կայացրել «Մարդասպան Էրդողան» կարգախոսով տեղեկագրեր բաժանած երկու անձանց նկատմամբ:
2008-ին Թուրքիայի զինուժի կողմից Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հանրապետությունում սկսած ռազմական գործողությունների դեմ բողոքելու նպատակով կազմակերպվելիք մամուլի ասուլիսի համար տեղեկագրեր էին բաժանվել, որտեղ նշվել էր «Մարդասպան Էրդողան» կարգախոսը:
Firat գործակալության փոխանցմամբ` Թունջելիի դատարանը արդարացման վճիռ է կայացրել Քազըմ Թոսունի եւ Ուֆուք Քալանչի նկատմամբ, ովքեր մեղադրվում էին վիրավորական կարգախոսի համար: Թուրքական դատարանի որոշման մեջ նշվել է, որ «Մարդասպան Էրդողան» խոսքը հանցանք չէ:




























