Արտակարգ դրություն է հայտարարվել ամենախիտ բնակչությամբ ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգու, որտեղ գտնվում է Սիդնեյը, կապված անտառային հրդեհների հետ, կիրակի հայտնել է բրտանական BBC հեռուստառադիոընկերությունը: Ավստրալական իշխանությւնների ներկայացուցիչների խոսքով՝ այս տարի մոլեգնած հրդեհները վերջին 40 տարվա ընթացքում ամենաուժեղն էին: Կրակը ոչնչացրել է ավելի քան 200 տուն:

Վերջին մի քանի օրվա ընթացքում այրվել է մոտ 37 հա անտառ, կրակի մոտ 15 օջախներ դուրս են վերահսկողությունից: Նահանգի տարածքում հայտարարվել է բնակչության հարկադրված տեղահանում: BBC-ի տվյալներով՝ սպասվում է, որ Նոր Հարավայի Ուելսում  հաջորդ շաբաթ եղանակային պայմանները միայն կպխաստեն հրդեհի տարածմանը: Ավելի վաղ հաղորդում էին, որ չդադարող մեծածավալ հրդեհների հետեւանքով Նոր Հարավային Ուելս նահանգում մեկ մարդ է զոհվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Դեռ ուրբաթ կրակի մարման աշխատանքներին մասնակցում էր 2000 մարդ, սակայն շատ օջախներ անվերահսկելիորեն տարածվել են: Բռնկման օջախներ են նկատվել Սիդնեյից 45 կմ հարավ ընկած տարածքում: