Մոսկովյան Բիրյուլեւո շրջանում անկարգությունների մասնակիցներից միայն 30 տոկոսն են տեղաբնակներ եղել: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը՝ «Վոսկրեսնոե վրեմյային» տված հարցազրույցում:
«Մյուսները եղել են այլ շրջանների ներկայացուցիչներ»,-ասել է նա: Մասնակիցների թվում եղել են նաեւ այլ քաղաքների բնակիչներ, փոխանցում է NEWSru.com-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանությունը Բիրյուլեւոյի իրադարձությունների շրջանակում ձերբակալել է չորս կասկածյալների:





























