Նովոսիբիրսկում անհայտ անձինք հարձակվել են անօթեւանների վրա. սպանվել են երեք տղամարդ եւ մեկ կին: Զոհերը հայտնաբերվել են հոկտեմբերի 21-ին` քաղաքի Լենինի թաղամասի շենքերի մեկի նկուղում:
Թափառականների հետ հաշվեհարդար են տեսել Ռիմսկի Կորսակովի փողոցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՌԴ ՔԿ-ի մարզային վարչության ղեկավարի օգնական Մարինա Կինժալովային: Ըստ նրա` բոլոր տուժածները գլխի հատվածում վնասվածքներ են ունեցել:
Ըստ նախնական տվյալների` հանցագործությունը կատարվել է մեկ օր առաջ:





























