Երեւանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք հոկտեմբերի 19-ին տեղափոխված Bentley-ին Արթուր Բաղդասարյանինը չէ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ նշված մեքենան Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի անունով հաշվառված չէ, ավելին՝  որեւէ առնչություն չունի նրա հետ:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ հոկտեմբերի 19-ին, Երեւանի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված Bentley մակնիշի 23 22 JI համարանիշի ավտոմեքենան պատկանում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին: