Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Տիգրանյան փողոցների խաչմերուկում հոկտեմբերի 20-ին, ժամը 19.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, պատճառել մարմնական վնասվածքներ եւ դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տղան բուժօգնության է դիմել «Արաբկիր» բժշկական կենտրոն, որից հետո՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: