Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 19-ին, տեղի է ունեցել «Տարվա լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ» ազգային մրցանակաբաշխությունը: Համաժողովրդական քվեարկության արդյունքում «Կարաս» ազգային սննդի ցանցը ճանաչվել է լավագույնը «Տարվա լավագույն հասարակական սննդի ցանց» անվանակարգում:
Նշենք, որ մրցանակաբաշխությանն այս տարի մասնակցել են շուրջ 35 ընկերություններ, որոնք լավագույնն են ճանաչվել տարբեր ոլորտներում: Լավագույնների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով սույն թվականի օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածի ընթացքում բնակչության եւ փորձագետների շրջանում անցկացված հարցումների հիման վրա:
«Մեզ համար մեծ պատիվ է հաղթել «Տարվա լավագույն հասարակական սննդի ցանց» անվանակարգում: Այս իրադարձությունը երկար տարիների ժրաջան աշխատանքի արդյունք է, այն է` պրոֆեսիոնալ թիմի ստեղծումը, հաճախորդամետ ռազմավարության եւ գրագետ գնագոյացման ներդրումը, առաքման ծառայության ակտիվ ընդլայնումը եւ արտադրանքի կայուն որակի պահպանումը», - մեկնաբանել է ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Տ.Յուզբաշյանը:
«Կարաս» ցանցը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում: Առաջին կետը դարձավ «Կարաս» բիստրոն Աբովյան քաղաքում: Հետագայում բացվեցին եւս 4 բիստրոներ Երեւան քաղաքի տարբեր համայնքներում, 2 ռեստորան` քաղաքի կենտրոնում եւ 1 ռեստորան` ք.Ծաղկաձորում: 2008թ-ից ընկերությունը մեկնարկեց սեփական առաքման ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Յուրաքանչյուր ամիս «Կարասը» սպասարկում է ավելի քան 75 հազար հաճախորդի: 2013թ-ի նոյեմբերին «Կարասը» կբացի իր 9-րդ կետը՝ Կարաս Auto նոր ֆորմատի ռեստորան:






























