Պակիստանում պայթել է ուղեւորատար գնացքը, վերջին տվյալով 6 մարդ սպանվել է, 17-ը՝ վիրավորվել: Վիրավորներից վեցի վիճակը ծանր է: Դեպքը կատարվել է հոկտեմբերի 21-ի առավոտյան՝ Պակիստանի հյուսիսի Ռավալպինդիից Բելուջստանի Քվետա քաղաք ուղեւորված ճեպընթացում:
DAWN թերթը գրում է, որ վնասվել է չորս վագոն: Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ գնացքին հրթիռ է հարվածել, սակայն, ըստ վերջին տվյալների, պայթյուն է տեղի ունեցել հենց գնացքի ներսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»ն: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ պայթուցիկը տեղադրված է եղել երկաթուղային գծերի հատվածում, եւ գործողության մեջ է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով:
Բելուջստանում գործում են դրա անկախացման համար պայքարող տեղական անջատականները եւ ծայրահեղական իսլամիստները, այդ թվում նաեւ` Պակիստանի թալիբները: Վերջին տարվա ընթացքում տարածաշրջանում հարձակումների եւ ահաբեկչությունների թիվն աճել է:




























