Ստոկհոլմի հյուսիսային արվարձանում հոկտեմբերի 19-ին սպանել են չորս երիտասարդների:
17-23 տարեկան չորս երիտասարդներ եղել են հոթ-դոգի վաճառակետի մոտ, երբ հրաձգություն է սկսվել: Շտապ օգնության մեքենան դեպքի վայր է ժամանել առաջին կրակոցներից մոտ քսան րոպե անց, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով The Local-ը: Երեք տուժածների հիվանդանոց են հասցրել ականատեսները:
Տուժողներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մյուսների վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն, նրանք ավելի թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ականատեսները հաղորդել են, որ կրակել են երկու տղամարդիկ, որոնք դեպքի վարից հեռացել են սկուտերով:




























