Հարսանեկան արարողության հյուրերին տեղափոխող բեռնատարը Հնդկաստանի հյուսիսում անդունդն է ընկել: Վթարի զոհ է դարձել 17 մարդ, 28 մարդ վիրավորվել է: Միջադեպը պատահել է երկրի հյուսիսում տեղակայված Ուտտարքհանդ նահանգում:

Ոստիկանության տվյալներով՝ բեռնատարի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան արգելակների անսարքության պատճառով: Հարսն ու փեսան այլ ավտոմեքենայում են եղել եւ վթարի արդյունքում չեն տուժել, հաղորդում է «Ռոսբալթը»: