Փարիզում ԱՄՆ դեսպան Չարլզ Ռիվկինին հոկտեմբերի 21-ին կանչել են Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ կապված Էդվարդ Սնոուդենի բացահայտած տվյալների հետ:
«Անմիջապես կանչել եմ ԱՄՆ դեսպանին եւ նրան այսօր ընդունելու եմ երկրի Արտգործնախարարությունում»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը՝ Լյուքսեմբուրգում ելույթ ունենալով լրագրողների առաջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Monde պարբերականը, Սնոուդենի հրապարակած փաստաթղթերը վկայակոչելով, հաղորդել էր, որ ԱՄՆ Ազգային անվտանգության աշխատակիցները նախորդ տարվա դեկտեմբերի 10-ից մինչեւ այս տարվա հունվարի 8-ը գաղտնալսել են ֆրանսիացիների ավելի քան 70,3 մլն հեռախոսազրույց:
Ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են ֆրանսիայի քաղաքացիների հեռախոսազրույցները





























