Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.2 %-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով շտապ հավաքագրված տվյալների վրա: Սա 2013 թ. ընթացքում տնտեսական ատիվության ամենացածր աստիճանն է:

Նախորդ տարվա 9 ամիսների համեմատ արդյունաբերության աճը կազմել է 7%, գյուղատնտեսությանը՝ 5,5 %: Շինարարության ծավալը նվազել է 9,2 %-ով:

Ծառայությունների ոլորտը գրանցել է  2,8 % աճ:

Առեւտրի շրջանառությունը սեպտեմբերին կազմել է 212.4 մլրդ դրամ՝ 0,9 %-ով զիջելով նախորդ ամսվա ցուցանիշին;

Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 4.1%-ով: Նվազել են դեպի Իրան էլեկտրաէներգիայի փոխադրումները:

Միջին աշխատավարձը օգոստոսին կազմել է 150,1 հազ. դրամ` նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 0,3% անկում: