Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում մտադիր են բանտարկյալ բայքերներին վարդագույն հագուստ հագցնել:
Ըստ նահանգի վարչապետ Քեմպբել Նյումանի` բանտային վարդագույն հագուստը «նվաստացուցիչ» կլինի բայքերների համար: «Նրանք խուլիգաններ են: Սիրում են սարսափեցնող հագուստներ հագնել, կաշվե բաճկոններ, նրանք դաջվածքներ ունեն, կրում են իրենց հանցախմբերի գույները: Մենք վստահ ենք, որ վարդագույնը նրանց անհարմար իրադրության մեջ կդնի», - հայտնել է Նյումանը: Նրա առաջարկին հավանություն է տվել Քվինսլենդ նահանգի ոստիկանության նախարար Ջեք Դեմփսին:
Հոկտեմբերի 16-ին նահանգի խորհրդարանը հավանություն էր տվել բայքերների համար պատիժը խստացնող օրենքին, հայտնում է lenta.ru-ն:
26 բայքերական ակումբները համարժեք են հանցավոր խմբավորումներին: Բայքերական հանցախմբերի անդամներին կփակեն հատուկ բանտում` ավելի խիստ բանտային կանոններով: Նոր օրենքը նահանգի իշխանություններին նաեւ թույլ է տալիս ոչնչացնել դատապարտված բայքերների մոտոցիկլետները:





























