Դեթրոյթի ծերանոցում հանցագործություն է կատարվել. տղամարդը սպանել է իր հարեւանուհիներին, քանի որ կարծում է, որ նրանք պատճառեն դարձել իր եւ սիրեցյալի վիճաբանության:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, հոկտեմբերի քսանին 65-ամյա Մայք Ռեդան եւ նրա սիրեցյալը վիճել են եւկինը հեռացել է նրանից: Համոզված լինելով, որ հենց տիկնոջ ընկերուհիներն են համոզել նրան բաժանվել, Ռեդը որոշել է սպանել նրանց:
Ընդ որում, Ռեդայի նախկին սիրեցյալը նախազգուշացրել է ընկերներին, որ նա «պատրաստվում է ինչ-որ մեկին սպանել»:
Կանանցից մեկին Ռեդան սպանել է շինության ներսում, մյուսին՝ հաստատության բակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռեդան ներկայումս կալանավորված է: Ծերանոցի բնակիչները տարհանվել են:




























