Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի քսանին ազգայնականների հանրահավաքից հետո ձերբակալվել է 90 մարդ, որոնք փորձել են հարձակվել շուկաների եւ խանութների վրա, որտեղ աշխատում են ներգաղթյալները: Ձերբակալվածներից 62-ը դեռահասներ են, որոնց մոտից դանակներ եւ այլ զենքեր են առգրավել:

Ինչպես հաղորդում է Life News-ը, միջոցառման ժամանակ հասարակական կարգը պահպանելու համար ոստիկանները ձերբակալել եւ բաժանմունք են տեղափոխել ութ մարդու: Ոստիկանները կանխել են նաեւ Ապրաքսինա դվորում զանգվածային ծեծկռտուքը,ինչի արդյունքում բաժանմունք է տեղափոխվել եւս հինգ մարդ:

Սակայն ամենաշատ մարդկանց ոստիկանները ձերբակալել են «Լենինսկի պրոսպեկտ» մետրոյի կայարանի մոտ: Այնտեղ ձերբակալվել է 43 մարդ:

Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, հոկտեմբերի քսանին անցկացված հանրահավաքն արտոնված էր եւ ուղղված էր ձերբակալված ազգայնական Նիկոլայ Բոնդարիկին զորակցելուն:

Սանկտ Պետերբուրգում Ղուրբան Բայրամի ընթացքում սադրանքների համար խոստացել էին վճարել