Սանկտ Պետերբուրգում վախճանվել է ռուս հայտնի դերասաններ Վասիլի Լանովոյի եւ Իրինա Կուպչենկոյի կրտսեր որդին` 37-ամյա Սերգեյը: 

Լանովոյ կրտսերի մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Հուղարկավորությունը տեղի է ունեցել  հոկտեմբերի 15-ին, սակայն լրատվամիջոցներին այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ:

Դերասան Ստաս Սադալսկին  ցավակցել է զույգին`  «Կենդանի մատյանի» իր բլոգում:

Գրող Օլգա Բելանը նույնպես ողբերգության մասին գրել է իր բլոգում. «Ցավոք, հայտնի մարդկանց երեխաների ճակատագիրը հաճախ է ողբերգական եւ անկանխատեսելի լինում: Սերյոժան Իրինա Կուպչենկոյի եւ Վասիլի Լանովոյի  կրտսեր որդին էր` ծնվելիս ողջ մնացած երկվորյակներից մեկը, նա մանկուց  դժբախտ երեխա էր: Ժամանակն էլ նպաստավոր չէր` 90-ականներ, վատ օրեր, տարօրինակ շրջապատ, ալկոհոլ, թմրանյութեր: Ծնողները դժբախտությունը թաքցնում էին՝  որքան կարող էին: Մնչեւ որ  տեղի ունեցավ այս ողբերգությունը»:

ՆՏՎ-ն հայտնում է, որ Վախթանգովի անվան թատրոնում, որտեղ աշխատում են դերասանները, նրանց մասնակցությամբ ներկայացումները չեն հետաձգել: Հոկտեմբերի 15-ին Լանովոյը ներկայացմանը մասնակցել է, սակայն Իրինա Կոպչենկոն բեմ դուրս չի եկել:

Լանովոյն ու Կուպչենկոն միասին են 40 տարի: Նրանց ավագ որդին` Ալեքսանդրը,   40 տարեկան է, մասնագիտությամբ  տնտեսագետ է: