Հոկտեմբերի 22-ին` նոր գումարման Բունդսթագի առաջին նիստի օրը, լրանում է Գերմանիայի գործող կառավարության լիազորությունների ժամկետը` Անգելա Մերկելի գլխավորությամբ: Սակայն կանցլերը եւ նախարարները կշարունակեն աշխատանքը` մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:

18-րդ գումարման Բունդսթագի նիստի օրակարգում խորհրդարանի նախագահի, նրա տեղակալների ընտրության, ինչպես նաեւ նոր կանոնակարգի հաստատման հարցերն են: Միաժամանակ, առաջին նիստի հետ ավարտվում են նաեւ նախկին կառավարության լիազորությունները: Այսինքն` արդեն այսօր Մերկելը եւ իր նախարարները  Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկից հեռացման մասին ծանուցում կստանան:

Սակայն նոր կառավարությունը, որը պետք է ձեւավորվեր սեպտեմբերի ընտրությունների արդյունքներով, առայժմ չկա եւ հայտնի չէ՝ երբ կլինի: Գերմանիայի նախագահը Մերկելին եւ նրա թիմին կհանձնարարի շարունակել   պարտականությունների կատարումը` մինչ հաջորդ կառավարության ձեւավորումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: