Երեւանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 00:50-ի սահմաններում, ավտոմեքենա է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Զ.Գ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 96 QQ 066 համարանիշի եւ Ս. Ն.-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի 34 OM 798 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս բախվել է էլեկտրական սյանը, եւ շարժիչի հատվա¬ծում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում` հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.55-ին, մարվել՝ 00.58-ին:





























