Ռուսաստանի տարածաշրջանային զարգացման նախարարությունը ամրապնդում է աշխատանքը ազգամիջյան հարաբերությունների ոլորտում: Մինչեւ հոկտեմբերի վերջ կսահմանվի նոր պաշտոն՝ տարածաշրջանային զարգացման նախարարի տեղակալ՝ ազգամիջյան քաղաքականության հարցերով:
Այդ պաշտոնի հիմնական թեկնածուն Է Իվանովսկի մարզի ղեկավար Միխայիլ Մենին, izvestia.ru-ին է հաղորդել կառավարական աղբյուրը:
Մենը հրաժարվել է մեկնաբանել՝ նշելով, որ զբաղված է եւ լուրջ խորհրդակցության է: Սակայն իր պաշտոնաթողության օրը նա պաշտոնապես հայտարարել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ նրան նոր պաշտոն են առաջարկել:
Մինչդեռ Պետդումայում կարծում են, որ ազգամիջյան խնդիրները լուծելու համար միայն այս պաշտոնի ստեղծումը բավարար չէ:
Մենը ինքնակամ հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին:





























