Պետական գնումների համակարգում առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ գնալով ավելանում են 1 անձից գնումները, կասկածելի են դրանց անհետաձգելիությա վերաբերյալ հիմնավորումները: Նկատելի է որոշ պատվիրատուների կողմից որոշ մասնակիցների նախապատվություն տալը: Մեկ անձից գնումներին հատկապես նախապատվություն են տալիս մարզպետարանները; Քիչ չեն դեպքերը, երբ մեկ կազմակերպություն տարվա մեջ 4 անգամ առանց մրցակցության պայմանագիր է կնքել պետական մարմնի հետ, ընդ որում՝ դրանք մեծապես անհայտ կազմակերպություններ են, կամ փոխկապված են պետպաշտոնյաների հետ: Օրինակ՝ «Արգիշտի 1» ընկերությունը փոխկապված է Վանաձորի քաղաքապետի հետ ու 4 անգամ 1 անձից գնում է ստացել: