Հայաստանի տնտեսական աճը 2013 թ. առաջին կիսամյակում դանդաղել է՝ պայմանավորված մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղմամբ եւ մասնավոր ներդրումների կրճատմամբ: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած առաջին կիսամյակի ֆինանսական հաշվետվության մեջ:
Միեւնույն ժամանակ, արձանագրվել է մասնավոր դրամական միջոցների ներհոսքի եւ արտահանման ծավալների աճ: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է եւ կազմել 3.5%, ինչը պայմանավորվել է հիմնականում շինարարության ճյուղի անկմամբ եւ մշակող արդյունաբերության ճյուղի դանդաղ աճի տեմպերով:




























