ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համար Թմրանյութերի դեմ պայքարի 2012-2015թթ.. ռազմավարության կենսագործմանը։ Զրուցակիցները կարեւորեցին միջազգային հանրության ջանքերի համադրումը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։
Էդվարդ Նալբանդյանն ու Յուրի Ֆեդոտովը անդրադարձան ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից առաջիկայում կազմակերպվելիք համաժողովներին Հայաստանի մասնակցությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի եւ Վիեննայում ՀՀ ներկայացուցչության միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը։





























