Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել «Ոսկե լուսաբաց»  ազգայնական կուսակցությանը ֆինանսավորումից զրկելու օրինագծին: Հոկտեմբերի 22-ի երեկոյան օրինագծին կողմ են քվեարկել  300 պատգամավորներից 235-ը, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:

Խորհրդարանն այդ որոշումը կայացրել է, երբ «Ոսկե լուսաբացի» վեց պատգամավորների կասկածել են հանցախումբ ստեղծելու մեջ, որը կապ ունի ձախ հայացքների տեր երաժիշտ Պավլոս Ֆիսասսի սպանության հետ: Հոկտեմբերի 16-ին խորհրդարանը հավանություն էր տվել այդ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն: 

Հունական խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է ազգայնական պատգամավորներին

Հունական Ekathimerini թերթը հայտնում է, որ  2013թ. «Ոսկե լուսաբացը» բյուջեից ստացել է 873 հազար եվրո: 

Ֆիսասը սպանվել էր սեպտեմբերի կեսերին` Աթենքի ծայրամասում: Թեեւ կուսակցության ղեկավարությունը կտրականապես հերքել էր իր հանցակցության մեղադրանքը, Հունաստանի իրավապահ մարմինները երաժշտի սպանության գործի  քննության շրջանակում  կալանավորել էին «Ոսկե լուսաբացի» մի շարք անդամների, այդ թվում` կուսակցության առաջնորդ Նիկոս Միխալոլիակասին: