Իրաքի Անբար նահանգում ռազմական անցակետերի վրա մահապարտ-ահաբեկիչների հարձակման հետեւանքով անվտանգության ծառայության 22 աշխատակից է զոհվել:

Անվտանգության ծառայության 60 աշխատակիցներ վնասվածքներ են ստացել, հայտնում է ForUm-ը՝ վկայակոչելով Reuters-ը:

Ոստիկանությունը պարզել է, որ մահապարտ-ահաբեկիչն ականապատ ավտոմեքենայով բախվել է անցակետերից մեկին, ինչից հետո անհայտ զինված անձինք եւս երեք անցակետեր են գնդակոծել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»: