25-ամյա սերֆեր  Ջեֆ Հորթոնը, որը հոկտեմբերի 20-ին Հավայան կղզիներում  շնաձկան հարձակման էր ենթարկվել, կարողացել է գիշատչից ազատվել թեթեւ քերծվածքներով:

Հորթոնը հայտարարել է, որ իրեն  օգնել են բռնցքամարտիկի իր հմտությունները:  Նա պատմել է, որ մի ձեռքով բռնել է իր տախտակին կպած  գիշատչի պոչից,  մյուսով ամբողջ ուժով սկսել է հարվածել՝ նշան բռնելով աչքին: Հարվածներից մեկը դիպուկ է ստացվել, գիշատիչը բաց է թողել տախտակը: Երիտասարդն այդպիսով բարձրացել է տախտակի վրա, բռնել ալիքն ու հայտնվել ափում:

Շնաձուկը Հորթոնի վրա հարձակվել էր Խաղաղ օվկիանոսում, երբ վերջինս ընկերների հետ ալիքներ էր «սանձում», գրում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով  The Garden Island-ը:

Հարձակումից մի քանի ժամ անց Հորթոնը շարունակել է սերֆինգը, բայց արդեն՝ այլ տարածքում: