Ադրբեջանական ընդդիմությունը որեւէ հեռանկար չունի, ու ընտրությունների արդյունքների ժխտումը որեւէ արդյունքի չի հանգեցնի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ մեկնաբանելով Ադրբեջանում նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման կապակցությամբ ընդդիմության կողմից հետընտրական բողոքի ցույցերի կազմակերպման անկարողությունը:
«Ես կասկածում եմ, որ Իլհամ Ալիեւն իրականում ստացել էր քվեների հայտարարված քանակը, ու այդ առթիվ ընդդիմությունը հետընտրական ակցիաներ կազմակերպելու շանսեր չունի»,- կարծիք է հայտնել Ալեքսանդր Խրամչիխինը:
Նախագահական ընտրություններն Ադրբեջանում անցկացվել են այս տարի հոկտեմբերի 9-ին: Ընդդիմական թեկնածու Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ անցած ընտրություններն անօրինական է համարում, քանի որ ձայների հաշվառման ընթացքում կոպիտ խախտումներ են թույլ տրվել: Նա պահանջել է չեղյալ համարել արդյունքներն ու նոր ընտրություններ նշանակել: Ջամիլ Հասանլին իր կողմնակիցներին հավաստիացրել է, որ իր խումբը մինչեւ վերջ կպայքարի: Սակայն ընդդիմությունը Բաքվում դեռ մեկ հետընտրական ցույց է անցկացրել:





























